Կրասնոդարում մի քանի դպրոցականների դանակահարած դեռահասի ծնողներին կվտարեն Հայաստան
Կրասնոդարի դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասի ծնողներին միգրացիոն նորմերի խախտումների համար սպառնում է արտաքսում Հայաստան։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
Ըստ իրավապահների՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան թիվ 94 դպրոցի մասնաճյուղում տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում երկու դեռահաս է դանակահարվել։ Նախագահի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի խոսքով՝ չորս երեխա հոսպիտալացվել է։ Քննիչները քրեական գործ են հարուցել անփութության և խուլիգանության հատկանիշներով։ Ինչպես ավելի ուշ պարզաբանեցին մարզային օպերատիվ շտաբից, բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ամբուլատոր բուժման։
Չորեքշաբթի օրը դատարանը մերժել է խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականին ձերբակալել։ Նրա նկատմամբ որոշակի գործողությունների արգելքի տեսքով խափանման միջոց է ընտրվել։ Մասնավորապես արգելվել է դպրոց հաճախել կամ ինտերնետից օգտվել։
«Դեռահասի ծնողների նկատմամաբ դիտարկվում է Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՌԴ մուտքի և գտնվելու կանոնների խախտում»,-հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ ընտանիքը Կուբան են եկել Հայաստանից։
Օրենքի վերոնշյալն հոդվածի խախտումը կարող է ենթադրել մինչև 5 հազար ռուբլի վարչական տուգանքի նշանակում՝ ՌԴ-ից վտարմամբ:
Դպրոցում տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան