Սա նախընտրական կաշառք է իր բոլոր հետևանքներով. Բագրատյանը՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության մասին
«Սա տնտեսական որոշում չէ, սա «մերոնքականներին» կաշառելու ձև է։ Սա նախընտրական կաշառք է իր բոլոր հետևանքներով»,- այսպես է բնութագրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության միջոցառումը։
«Ամեն օր արթնանում ենք ու կարդում փաշինյանական հերթական անհեթեթ որոշումները։ Այս անգամ նա որոշել է մինչև 1 մլն վարկերրը փակել ....բյուջեի հաշվին։
Լսեք բյուջեն բոլորինս է հանրությանը. ձել ո՞վ է իրավունք տվել վերցնել մի հատուկ սոցիալական խավ (մինչև 1 մլն դրամը հիմնականում իշխանությանը մոտ կանգնած մարդկանց խավն է) և հանրային միջոցները ծախսել դրանց բարեկեցության վրա։ Սա տնտեսական որոշում չէ, սա «մերոնքականներին» (իմա ՔՊ-ական հակում ունեցողներին) կաշառելու ձև է։ Սա նախընտրական կաշառք է իր բոլոր հետևանքներով։
Վարկերի ավելի քան 95%, համաձայն ԿԲ-ի, վերադարձվում են։ Էլ ի՞նչ կարիք կա դրանք վերադարձելիւությունը դարձնել ավելի քան 100%։ Քի՞չ է, երբ բանկերն այս երկրում առանց այդ էլ գերշահութաբեր են, քաղցկեղի նման չեն թողնում, որ իրենցից բացի ուրիշ բան զարգանա։ Ուրեմն ի՞նչ. բանկերին հերթական բյուջետային խաչաձև սուբսիդիայի հե՞տ գործ ունենք։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Բյուջեում փող ունեք ամրապնդեք երկրի անվտանգությունը, պաշպանությունը, բարձրացրեք կենսաթոշակներն ու պետական ապշխատավարձերը, ֆինանսավորեք կրթությունն ու առողջապահությունը։ Ի՞չ վարկերի սուբսիդավորում, ի՞նչ հիպոթեկ բյուջեի հաշվին, ի՞նչ կուտակային կենսաթոշակ 40 տարով»,- գրել է Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։
Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
Անհուսալի վարկեր ունեցող անձինք ծրագրին կկարողանան դիմել 2025 թ․ փետրվարի 1-ից։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում