«Վանաձոր» ԲԿ-ում փրկել են ընտանիքի՝ շմոլ գազից թունավորված անդամներին
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քանի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի շենքերից մեկից և վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 2-ին քաղաքացիները, 2-ին՝ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 27-ամյա Անի Դ․-ն, 36-ամյա Տիգրան Դ․-ն, 39-ամյա Կարեն Ա․-ն և 57-ամյա Վերգինե Խ․-ն։Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։