«Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր
«Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը թողնում է Վրաստանի խորհրդարանի իխող մեծամասնության խմբակցությունը և «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը ինդդիմադիր է դառնում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել «Ժողովրդի իշխանության» առաջնորդ Գուրամ Մաչարաշվիլին։
«Մեր «Ժողովրդի իշխանությունը» որոշել է դուրս գալ խորհրդարանական մեծամասնությունից՝ դրանով ազդարարելով Վրաստանում առողջ ընդդիմության գոյության սկիզբը, մենք ցույց կտանք մեր երկրի և նրա սահմանից դուրս գտնվող հասարակությանը, թե ինչպիսին պետք է լինի առողջ ընդդիմությունը։ Այն ուժը, որը խորհրդարանում պետք է լինի, որը իշխանություն չէ, բայց ցանկանում է աշխատել Վրաստանի շահերի համար»,- ասել է Մաչարաշվիլին։
«Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը խորհրդարան է մտել «Վրացական երազանք» քվոտայով։ Ընդհանուր առմամբ, երկու կուսակցություններն էլ խորհրդարանում ունեն 89 պատգամավորական մանդատ։ «Ժողովրդի իշխանությունն» ունի ութ պատգամավոր. Այսպիսով, ընդդիմության գնալուց հետո իշխող մեծամասնությունը կունենա 81 պատգամավոր, ինչը բավարար է օրենքներ ընդունելու համար։
«Ժողովրդի իշխանությունը» նախորդ խորհրդարանում քաղաքական խումբ էր։ Նա միշտ աջակցել և պաշտպանել է իշխող կուսակցության բոլոր նախաձեռնությունները։ 2023 թվականի գարնանը հենց «Ժողովրդի իշխանությունն» էր առաջինը նախաձեռնել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը խորհրդարանը ի վերջո ստիպված եղավ հետ կանչել բողոքի ակցիաների պատճառով։ Չնայած կուսակցության ստեղծմանը, «Ժողովրդի իշխանության» ներկայացուցիչները ընտրություններին մասնակցեցին ոչ թե որպես առանձին միավոր, այլ «Վրացական երազանքի» կազմում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 պաշտոնյայի նկատմամբ
- Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում․ քաղաքագետ
- Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան