Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է կենտրոնամետ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեի մեջ։
«Հանրապետության նախագահը Ֆրանսուա Բայրուին նշանակել է վարչապետի պաշտոնում և հանձնարարել ձևավորել կառավարություն»,-նշվում է տեքստում։
Այսպիսով, 73-ամյա Բայրուն փոխարինել է իր հասակակից 73-ամյա Միշել Բարնիեին, ով հրաժարական է տվել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) ընդունել է իր կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը։
MoDem-ի ղեկավարը կդառնա 2024 թվականին Ֆրանսիայի չորրորդ վարչապետը ։ Նրանից առաջ այս պաշտոնը, բացի Բարնիեից, զբաղեցնում էին Գաբրիել Աթտալն ու Էլիզաբեթ Բորնը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի վարչապետն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ
- Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կտա