«Ժողովուրդ». Ինչի համար է վարչապետի աշխատակազմը 700 հազար դրամի 100 շապիկ գնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 700 հազար դրամ ընդհանուր արժեքով ձեռք է բերել 100 շապիկ։ 50 շապիկն արժեցել է 6500 դրամ, իսկ մյուս 50 շապիկը՝ 7500 դրամ։ Թե շապիկներն ինչի համար են գնել, պայմանագրում այդ մասին ոչինչ նշված չէ։
Վարչապետի աշխատակազմին զուգահեռ ներքին գործերի նախարարությունը գնել է 10 կանացի շարֆ, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 10 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ 100 հազար դրամ գումար է ծախսվել։ Հարցական է, թե նման ճոխ գնումներն ում համար են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը