Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն, հիմա դափնիները հավաքելու ժամանակն է. Գեղամյան
Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս մայրաքաղաք էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը։
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Նկարում նա պատկերված է կենտրոնում՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Դամասկոսի Օմայանների մզկիթից դուրս գալիս, շրջապատված հատուկ ջոկատայիններով ու ամբոխով։
Քալընի այցը խորհրդանշական է ոչ միայն այն պատճառով, որ հենց այս մարդն է թուրքական պետությունում թիվ մեկ պատասխանատուն երկրի սահմաններից դուրս ռազմաքաղաքական գործողությունների համար (հենց MIT-ն է համակարգել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իհարկե Արցախում թուրքական ռազմագործողությունները)։
Խորհդրանշական է նաև այն պատճառով, որ հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն։ Եվ հիմա դափնիները հավաքելու ժամանակն է։
Իսկ հանցագործը, ինչպես ասում են, միշտ վերադառնում է հանցագործության վայր»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիացի փախստականները Թուրքիայից վերադառնում են Սիրիա
- ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար
- Իրանն ուղիղ կապի մեջ է Սիրիան վերցրած զինված ուժերի ղեկավարության հետ
- Թուրքիան պատրաստ չէր ստանալ առանց Ասադ, առանց կենտրոնական իշխանության Սիրիա. Սաֆրաստյան
- Մանբիջ քրդական քաղաքն անցել է Սիրիայի թուրքամետ ահաբեկիչների վերահսկողության տակ
- Սիրիական ընդդիմությունը վերահսկում է Տարտուսը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան
- Ինչ է լինելու հայերի վիճակը Սիրիայում