WSJ. Թրամփը կարող է հարվածել Իրանին, որպեսզի դադարեցնի նրա միջուկային ծրագիրը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային ծրագրին հակազդելու մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Իսլամական հանրապետության դեմ «կանխարգելիչ ավիահարվածներ»։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով, Հանրապետականի անցումային թիմը աշխատում է Թեհրանի վրա առավելագույն ճնշման նոր ռազմավարության վրա։ Դա կարող է հիմնված լինել ռազմական միջոցների վրա, որոնք ուղեկցվում են տնտեսական պատժամիջոցների խստացմամբ։ Ըստ պարբերականի զրուցակցի՝ այս պլանը դեռ մշակման վաղ փուլում է։
Ըստ թերթի, Թրամփը նախկինում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ անհանգստացած է հնարավոր «իրանական միջուկային առաջընթացով»՝ նաև հասկացնելով, որ ուղիներ է փնտրում նման զարգացումը կանխելու համար։
Թրամփի թիմը, ըստ The Wall Street Journal-ի, Իրանի հետ կապված հետագա գործողությունների երկու տարբերակ է ուսումնասիրում ։ Առաջին պլանը ներառում է ռազմական ճնշման ավելացում՝ ամերիկյան զորքեր, ռազմական ինքնաթիռներ և նավեր ուղարկելով Մերձավոր Արևելք: Բացի այդ, Վաշինգտոնը կարող է Իսրայելին վաճառել առաջադեմ զենքեր, այդ թվում՝ բունկեր պայթեցնող ռումբեր: Երկրորդ տարբերակը ռազմական ուժի սպառնալիքն է։ Սա պատժամիջոցների հետ մեկտեղ կարող է համոզել Թեհրանին համաձայնվել ԱՄՆ-ի առաջարկած դիվանագիտական կարգավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը