«Վանաձոր» ԲԿ-ում մաhաgած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից
13-ամյա աղջիկ երեխայի առողջական վիճակը «Վանաձոր» բժշկական կենտրոն ընդունման պահին գնահատվել է միջին ծանրության, երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են Վանաձոր ԲԿ-ից։
«Երեխան անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները։ Ելնելով վիճակից՝ ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ՝ ախշտորոշման հստակեցման և բուժական պրակտիկայի վարման հետ կապված։ Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին նկատվել է բարելավում։
Առավոտյան ժամը 06։26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել են բաժանմունքի վարիչը և մանկական ռեանիմատոլոգը, առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները։ Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- ասել են Վանաձոր բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է: