Միշուստինը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերներին ԵԱՏՄ նախագահի պաշտոնում արդյունավետ գործունեության համար
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, դեկտեմբերի 13-ին Մոսկվայում բացելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, շնորհավորել է իր ղազախ գործընկեր Օլժաս Բեկտենովին ծննդյան օրվա առթիվ։
«Այս տարի մենք անցկացնում ենք միջկառավարական խորհրդի 4-րդ նիստը։ Առաջին երեք եռամսյակներում Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 4,5%: Մոտավորապես նույնքանով աճել է արդյունաբերական արտադրությունը, իսկ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է գրեթե 8%-ով, ուղևորափոխադրումները՝ գրեթե 7,5%-ով»,-մեջբերել է Միշուստինը։
Նրա կարծիքով, ջանքերի համակարգմամբ «հնգյակը» կարող է ավելի մեծ արդյունքների հասնել, առաջին հերթին, այնպիսի առաջնահերթ ոլորտում, ինչպիսին է միության տեխնոլոգիական ինքնիշխանությունն է։
«Մենք ձեր հետ գործարկել ենք միության բյուջեից համատեղ նախագծերի սուբսիդավորման վերպետական մեխանիզմ։ Այն արդեն սկսում է աշխատել։ Պետք է բիզնեսին տեղեկացնել այն պայմանների և առավելությունների մասին, որոնք տալիս է այս գործիքը, որպեսզի ընկերությունները հստակ հասկանան, որ կարող են ապավինել իրական օգնությանը և ավելի ակտիվորեն ներգրավված լինեն առաջադեմ նորարարական արտադրության ստեղծման գործում»,-ասել է ՌԴ-ի կառավարության ղեկավարը։
Միշուստինը ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել անհապաղ վավերացնել Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարող փաստաթղթերը՝ պարզեցնելու համար ապրանքների հայտարարագրումն ու սահմաններով տեղափոխումը։
«Եզրափակելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին ընթացիկ տարում նախագահողի կարգավիճակում բեղմնավոր գործունեության համար և հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթել մեր բելառուս գործընկերներին, որոնք կառույցը կնախագահեն հաջորդ տարի»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մեկնել է Մոսկվա
- Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը