ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնն ու Անկարան ընդհանուր առմամբ համաձայնության են եկել Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ։
«Նախագահ Էրդողանի, արտգործնախարար Ֆիդանի հետ մեր քննարկումների ընթացքում կենտրոնացած ենք մեր և սիրիացի ժողովրդի առջև եղած հնարավորության վրա, կենտրոնացած ենք սիրիացի ժողովրդին Բաշար ալ-Ասադի կապանքներից ազատելու վրա...: Ընդհանուր առմամբ համաձայնություն ենք ձեռք բերել Սիրիայի ապագայի տեսլականի ուղղությամբ մեր քայլերի շուրջ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է պետքարտուղարը։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավեցին Դամասկոսի պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարեցին, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին ասել է, որ ինքը և մի քանի նախարարներ մնում են երկրում և կապ են հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել երկիրը՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, իսկ Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում Թուրքիայի հաջողությունն ավելի է կարծրացնելու Ադրբեջանի դիրքորոշումը. Արմեն Պետրոսյան
- ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կայցելի Թուրքիա
- Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ