ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 պաշտոնյայի նկատմամբ
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել վրացի պաշտոնյաների, օրենսդիրների և իրավապահների նկատմամբ երկրում «ժողովրդավարությունը խարխլելու» համար։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
«Պետդեպարտամենտը, որպես վիզային սահմանափակումների իր քաղաքականության մի մաս, արգելել է վիզաների տրամադրումը նրանց, ովքեր պատասխանատու են կամ ներգրավված են Վրաստանում ժողովրդավարության խաթարման մեջ:
Ներդրված գործողությունները կվերաբերեն մոտավորապես 20 մարդու, այդ թվում՝ նրանց, ովքեր աշխատում են որպես նախարարներ և պատգամավորներ, իրավապահ մարմինների և անվտանգության աշխատակիցներ»,-ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները դատապարտում է ցուցարարների, իրավապաշտպանների, ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ բռնությունները։
«ԱՄՆ-ը լրացուցիչ գործողություններ է նախապատրաստում, այդ թվում՝ պատժամիջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր իբր խարխլում են Վրաստանում ժողովրդավարությունը»,-ասվում է զեկույցում։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են խորհրդարանի դիմացի պողոտան
- Թբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան
- Թբիլիսիում ցույցերի 10-րդ օրն է
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը