«Հրապարակ». ԳՐԵԿՈ-ի զեկույցը դեղին քարտ՝ ուղղված իշխանություններն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» խորագիրը կրող հերթական զեկույցը, որը կարելի է գնահատել որպես դեղին քարտ` իշխանություններին ուղղված: Զեկույցում բազմաթիվ դիտողություններ են արվել:
Մասնավորապես արձանագրել են, որ պաշտոնյաների հայտարարագրման գործընթացում բազմաթիվ բացեր կան, նրանք լիարժեք ինֆորմացիա չեն տրամադրում, հայտարարագրերը թերի են լրացվում, դրանց ստուգման գործընթացը ևս մակերեսային է, շահերի բախման հարցեր քննարկվում են հիմնականում այն դեպքերում, երբ որևէ պատգամավորի, պաշտոնյայի հայտարարագիրը, ունեցվածքը հայտնվում են հանրային քննարկման տիրույթում, իսկ ամենակարևորը՝ պատժամիջոցներ չեն կիրառվում: Եվ հատկապես՝ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում, որը կկանխի կոռուպցիայի ծաղկումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը