Մենք խուլիգան կամ հանցագործ չենք, որ մեզ փաստաբանի պադերժկա պետք լինի․ Գումից ձերբակալվածներ
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․
«Վարդուհի Սարգսյանը քիչ առաջ դուրս եկավ իրավապահների մոտից
Հանդիպել է Գումից ձերբակալված մսավաճառներին, զրուցել է և պատրաստակամություն է հայտնել `անվճար փաստաբանական ծառայություն և աջակցություն,
բայց նրանք համարյա բոլորը համոզված են, որ 72 ժամ կպահեն իրենց ու բաց կթողնեն։
Ասել են` շնորհակալ ենք Վարդուհի ջան, բայց հո մենք խուլիգան կամ հանցագործ չենք, որ մեզ փաստաբանի պադերժկա պետք լինի, որ մեղադրանքի մասի խոսեն, ասեն ոստիկանի գույք եք ինչ վմասասել կամ նեղացրել եք ոստիկանին, զգանք նեղն ենք խաբար կուղարկենք
Մեզ հեսա երկու օր կպահեմ բաց կթողնեն
Սա ընդհանուր առմամբ բոլորի
մոտեցումն է եղել
Ամեն դեպքում Վարդուհին ու ես կապի մեջ ենք մսավաճառներից ոմանց ընտանիքների եւ ընկերների հետ
Իսկ ձերբակալված տղամարդկանց տարան ՁՊՎ , այսինքն բաց չեն թողնի։
Կառաջադրվի մեղադրանք , թե ոչ եւ ինչ հոդվածով, առայժմ անորոշ է...
ԱԺ Հայաստան խմբ. ու Երեվանի ընդդիմադիր ավագանու անդամներից զանգեր եղան
Հիմա պատգամավորներ կայցելեն ՁՊՎ տարվող ԳՈՒՄ-ի մսավաճառներին եւ էսօրվա շոույի զոհ դարձած երիտասարդ տղ Գեղամ Մանուկյանն ու մյուսները ավելի ուշ կտեղեկացնեն ` ինչ եղավ հետո»