Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է
Այսօր Խորենացի փողոցում գործող մսի շուկայի՝ Գումի շուկայի մոտից յոթ անձ ձերբակալվել է ու տեղափոխվել ոստիկանություն։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։
Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։
Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար»,- հայտեցին ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Գումի մսի շուկայից առգրավված միսը կայրվի. ՍԱՏՄ խոսնակ
- Գումի մսի շուկայից տարել են տավարի ջանդակները. Ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը