Գումի մսի շուկայից տարել են տավարի ջանդակները. Ահազանգ
Երևանի «Գումի» շուկայում լարած իրավիճակ է. ՍԱՏՄ աշխատակիցներն ու կարմիրբերետավորների հետ թույլ չեն տալիս մսավաճառներին բացել իրենց կրպակներն ու ատևտուր անել։
Մսավաճառներից մեկն ասաց. «Ես ապրում եմ Շիրակի մարզում, այնտեղ սպանդանոցներ չկան, որ մորթեն։ Մորթել, բերել եմ Երևան, առգրվում են, որ սպանդանոցի թուղթ չունեմ։
Այս հարցին լուծում եմ ուզում, եթե ոչ՝ բենզին եմ լցրել վրես, ավելի լավ է ինձ վառեմ, քան այս միսն իմ ձեռքից տանեն: Սա արդեն երկրորդ անգամ է, որ իմ միսն առգրավում են: Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օրում ինձնից 1,8 միլիոն դրամ արդեն կորցրել եմ: Ես ո՞ր գյուղացուն խաբեմ, փողը չտամ»:
Մյուս մսավաճառն ասաց. «Արդեն մի քանի ջանդակ միս տարել են։ Ոստիկաններն ասել են՝ մի դիմադրեք, մեկա ա տանելու ենք։ Ասում եմ՝ ուր եք տանելու, ասում են՝ տանելու ենք վառենք»։
ՍԱՏՄ անասնաբուժության վարչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանն ասաց, որ Հանրապետությունում կան գործող սպանդանոցներ, որոնք իրականացնում է վճարովի ծառայություն՝ կենդանիների մորթ։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի առկայության, սպանդանոցային ծագման, դրաշմակիքների առկայության վերաբերյալ»,- նշեց նա։
Մսավաճառներն ասացին՝ սպանդանոցներ չկան, իսկ ՍԱՏՄ ներկայացուցիչը նշեց, որ կարող են մտնել snund.am կայք ու տեղեկանալ։
Առանց կշռելու ու առանց փաստաթղթավորման միսն առգրավեցին։
Իրավիճակը բավականին լարվեց շուկայի տարածքում, ոստիկանների ու մսավաճառների միջև քաշքշոց սկսեց։ Կան բերման ենթարկված քաղաքացիներ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը