Միջազգային դատարանները շատ կարևոր են, քանի որ սրանք միակ այն գործիքներն են, որոնք մենք ունենք. Եղիշե Կիրակոսյան
«Միջազգային դատարանները շատ կարևոր են անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար, քանի որ սրանք միակ այն գործքներն են, որոնք մենք ունենք»,- Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավ չեն պատկերացնում Հռոմի ստատուտին միանալու պատճառները, որովհետև ակնկալիքներն այս միացումից բավականին բարձր էին։
«Բայց սա բավականին սպեցիֆիկ է, պետք է մարդկանց բացատրել, թե ինչ է անում այդ դատարանը։ Ես հավատում եմ, որ Միջազգային քրեական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ մեծ ազդեցություն են ունենալու, թե ինչպես է այդ երկիրն իրեն պահում, քանի որ Միջազգային քրեական դատարանը նաև ցույց է տալիս անհատական քրեական պատասխանատվություն մարդկանց համար, ովքեր ղեկավարում են այդ երկրները։
Կարծում եմ՝ այս օրենսդրությունը կարող է ունենալ շատ ավելի լավ ազդեցություն երկրի պահվածքի վրա»,- ասաց Ե.Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դեմ նորից ցեղաuպանnւթյան վտանգ կա. Օկամպո
- Եղիշե Կիրակոսյանը չմեկնաբանեց, արդյո՞ք Բաքվի դեմ հայցերի մասով իր ու Փաշինյանի միջև անհամաձայնություն կա
- Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան
- Եթե ՀՀ-ն հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից, լեգիտիմացնում է ադրբեջանական «ավարը», խախտումները. Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու