Զուրաբիշվիլի. Այն, ինչ տեղի կունենա վաղը խորհրդարանում, ծաղր է լինելու
Այն, ինչ տեղի կունենա վաղը խորհրդարանում, ծաղր է լինելու։ Այն կլինի բոլորովին լեգիտիմությունից զուրկ, հակասահմանադրական իրադարձություն։ Սալոմե Զուրաբիշվիլին այսպես է արձագանքել դեկտեմբերի 14-ին խորհրդարանի պալատում նշանակված նախագահական ընտրություններին։
Զուրաբիշվիլու խոսքով՝ «Վրացական երազանքը» պետությունը վերածել է ծաղրի առարկայի։
«Ամեն ինչ ծաղր է, համենայն դեպս այն, ինչ կատարվում է այսօր, երբ «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս «Երազից», հետո վերադառնում է, և այնտեղից նախագահ են նշանակվում։ Այս ամենը քաղաքական գործընթացների հետ կապ չունի։ Սա է ամենացավալին, քանի որ պետությունը վերածվել է երգիծանքի։ Սա շատ վիրավորական է բոլորի համար։
Սա մարդկանց յուրօրինակ սադրանք է, քանի որ վիրավորանք է ամեն ինչի՝ մեր անցյալի, ավանդույթների, մշակույթի հանդեպ։ Անկախ երկրի ինստիտուտների հետ այդպես վարվելն անընդունելի է։
Բայց այս ամենը նշանակություն չունի՝ դրանք կմնան որպես Երգիծանք։ Հիմնական բանը տեղի է ունենում այլ տեղերում՝ մեր փողոցներում ու քաղաքներում»,-«Գրուզիա օնլայնի»-ի փոխանցմամբ, ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Դեկտեմբերի 14-ին ընտրական կոլեգիան կընտրի Վրաստանի նախագահին։ Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ Միխեիլ Կավելաշվիլին։