Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. քաղաքում երթևեկությունը կաթվածահար է
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում եվրոպամետ ցույցը վերսկսվել է: Քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի դիմաց: Aliq.ge-ի փոպանցմամբ՝ ցույցերի 16-րդ օրն է:
Հանրահավաքի մասնակիցներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելի պողոտան, ինչի պատճառով երթևեկությունը սահմանափակ է։
Միաժամանակ քաղաքի տարբեր վայրերում բողոքի ցույցեր են անցկացնում հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ, որոնք վերջում կհավաքվեն Ռուսթավելիի պողոտայում։
Ամբողջ քաղաքում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Թբիլիսիում երթևեկությունը որոշակի հատվածներում սահմանափակ է։
Դեպի Ռուսթավելիի պողոտա են շարժվում տեղեկատվական (IT), HR, թրեյներների, ֆինանսական ոլորտի, մարքեթոլոգների, PR-ի և ստեղծարար արդյունաբերության ներկայացուցիչներից բաղկացած ցուցարարները: Ցույցի մասնակիցները վանկարկում են՝ «Վրաստա՛ն», «Գործադո՛ւլ», ծածամում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։