Սպորտի ոլորտում «Տարվա լավագույնների» ընտրության մրցույթում ՀՖՖ-ն ներկայացրել է 6 ֆուտբոլիստների
Սպորտի ոլորտում «Տարվա լավագույնների» ընտրության մրցույթում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2 տարբեր անվանակարգերում ներկայացրել է 6 ֆուտբոլիստների։ Այս մասի հայտնում են ՀՖՖ-ից։
Հենրիխ Մխիթարյան և Տիգրան Բարսեղյան՝ որպես մարզիկների, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետությունը առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը:
Վարազդար Հարոյան, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Օգնյեն Չանչարևիչ՝
Հանդիսատեսի համակրանք անվանակարգում, որպես մարզիկներ, որոնք առավել համակրանք են վայելում հանրության մեջ իրենց մարզական գործունեության համար։