Մեսսին նշել է նոր սերնդի այն ֆուտբոլիստին, ում մեջ տեսնում է իր երիտասարդությունը
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է նոր սերնդի լավագույն ֆուտբոլիստի անունը։
«Նոր սերնդի խաղացող, ում մեջ ես տեսնո՞ւմ եմ ինձ՝ երիտասարդ տարիներին: Ինձ դուր են գալիս ներկայիս երիտասարդ խաղացողները, նրանք շատ բան ունեն իրենց առջև։ Իհարկե, ես լսել եմ Լամին Յամալի մասին։ Նա պետք է պահպանի հետևողականություն, բայց դա կախված է և իրենից, և այլ գործոններից: Նա արդեն հիանալի խաղ է ցուցադրում, և ես վստահ եմ, որ նրան պայծառ ապագա է սպասվում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
championat.com-ի հաղորդմամբ, այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յամալի հայրը համացանցում հրապարակել էր լուսանկար, որտեղ Լեոնել Մեսսին տաշտակի մեջ լողացնում է Յամալին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը