Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու վերականգնման համար. Միխայիլ Գալուզին
«Մենք հայ և ադրբեջանցի մեր գործընկերների հետ կարգավորման բազմաթիվ ուղղություններով արդեն լուրջ արդյունքների ենք հասել։ Կցանկանայի խոսել մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, առաջին հերթին՝ երկաթուղային։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ղեկավարում են փոխվարչապետները, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը»,- «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
ՌԴ ԱԳ փոխնախարարը հստակեցրել է, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Գալուզին. ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ
- ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում կանադացիների ներկայությունը վկայում է Հր.Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին. Գալուզին