«Qatar Masters Open 2024». Շանթ Սարգսյանը զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, 14 կետով բարելավել վարկանիշը
Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին է մոտեցել «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 25 երկրների 138 շախմատիստներ, այդ թվում՝ 43 գրոսմայստերներ։
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
Շանթը նաև 14 կետով բարելավել է իր վարկանիշը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: