Ողբերգական դեպք՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնում
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:
Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Բժիշկները այս պահին պարզում են մահվան հանգամանքները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն աացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը