Այսօր Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպումներ նախատեսված չեն. Պեսկով
Դեկտեմբերի 13-ին Մոսկվա կատարած այցի համատեքստում Պուտինի և Փաշինյանի հանդիպման պլաններ չկան։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին։
Ըստ նրա՝ Փաշինյանին անպայման կսպասեն Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
«Նախագահը հրավիրել է Փաշինյանին և մյուս գործընկերների հետ Սանկտ Պետերբուրգում սպասում է նրան ավանդական հանդիպմանը, որը ոչ պաշտոնական է, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն։ Օրակարգը բովանդակալից է»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։
Այսօր Մոսկվայում՝ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մեկնել է Մոսկվա
- Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
- Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան