Սիրիայի դրուզական գյուղի բնակիչները կողմ են Իսրայելին միանալուն
Սիրիայի հարավում գտնվող դրուզների մեծ գյուղի բնակիչները Դամասկոսում սուննի ընդդիմության իշխանության գալուց հետո իրենց ճակատագրի հետ կապված մտավախությունների ֆոնին հանդես են եկել Իսրայելին միանալու օգտին։ Այդ մասին, ուրբաթ օրը հայտնել է է իսրայելական Kan-ը։
Kan-ը վերլուծում է մի տեսանյութ, որտեղ իբր երևում է, թե ինչպես են բուֆերային գոտու սիրիական սահմանին գտնվող Հադեր գյուղի տասնյակ բնակիչներ հանդիպում անցկացնում և պահանջում «ընտրել չարյաց փոքրագույնը»։ Նրանց կարծիքով՝ սիրիացի դրուզների համար Իսրայելի մաս դառնալն ավելի ապահով կլիներ, քան Սիրիայում մնալը՝ հաշվի առնելով Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունը։
Տեսանյութը, որի իսկությունը չի հաստատվել, լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում։
«Մենք ցանկանում ենք միանալ իսրայելական Գոլանին՝ մեր պատիվը պահպանելու համար, և դա վերաբերում է շրջակա բոլոր գյուղերին, քանի որ Հադերի ճակատագիրը մեր ողջ տարածաշրջանի ճակատագիրն է, մենք խնդրում ենք ձեզ միանալ մեր ժողովրդին Գոլանում և ապրել ազատ, պահպանել արժանապատվությունը»,-«ՌԻԱ նովստի»-ի փոխանցմամբ, տեսանյութում ելույթ ունեցողներից մեկին մեջբերել է Ynet պորտալը։
Գոլանի բարձունքները դրուզների՝ արաբների էթնո-կրոնական խմբի պատմական տունն են, ովքեր դավանում են իսլամի իրենց տարբերակը և ապրում են հիմնականում Սիրիայում, Լիբանանում և Իսրայելում: 1967 թվականին, վեցօրյա պատերազմի ժամանակ, Իսրայելը գրավեց Գոլանի բարձունքների մի մասը, որի արդյունքում չորս սիրիական դրուզական գյուղեր դարձան հրեական պետության մաս։ Խադեր գյուղը կտրվել է տարածքի մյուս գյուղերից։ Կան դեպքեր, երբ այս կոնֆլիկտի արդյունքում որոշ դրուզական ընտանիքներ բաժանվել են։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ. Բլինքեն
- Սիրիայում Թուրքիայի հաջողությունն ավելի է կարծրացնելու Ադրբեջանի դիրքորոշումը. Արմեն Պետրոսյան
- Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն, հիմա դափնիները հավաքելու ժամանակն է. Գեղամյան