«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված անձի մոտ առկա թղթերի կապոցի մեջ թաքստոցից հայտնաբերվել է բջջային հեռախոս
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Թ․Պ․-ին։
Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ, խուզարկության արդյունքում Թ․Պ․-ի մոտ առկա թղթերի կապոցի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: