Բավականին հետաքրքիր վիճակահանություն է. Հարոյանը՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության մասին
«Բավականին հետաքրքիր վիճակահանություն է: Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը՝ մեկնաբանելով Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արդյունքները։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նա նաև ասել է. «Իռլանդիայի հավաքականին շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել նրանց հետ, իսկ Հունգարիան խաղաոճով և կարգով շատ մոտ է Իռլանդիայի հավաքականին: Պետք է լավ պատրաստվենք և ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»:
Հիշեցնենք, որ այսօր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները: