Վարշավա-Երևան չվերթի ուղևորներին ընկերությունը թողել է Թբիլիսիում
Մառախուղի պատճառով Երևանի փոխարեն Թբիլիսիում վայրէջք կատարած ոըղևորներտ ստիպված են սեփական միջոցներով տուն հասնել։ LOT Polish Airlines ավիաընկերությունը հրաժարվել է Թբիլիսիից Երևան գալ՝ հայտարարելով, որ վերադառնում են Լեհաստան։
Աննա Հովհաննիսյանը պատմում է.
«Վարշավայից թռանք Երևան: Վատ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը, ինչպես նաև հինգ այլ ինքնաթիռ, չկարողացան վայրէջք կատարել Զվարթնոցում: Որոշվեց օդում պտտվել, մինչև եղանակը բարելավվի: Մեկ ժամ անց պարզ դարձավ, որ հնարավոր չէ, և ստիպված էինք վայրէջք կատարել Թբիլիսիում:
Արդեն Թբիլիսիում, մոտ մեկ ժամ սպասելուց հետո, առանց որևէ բան բացատրելու, հայտարարեցին, որ բոլորիս հետ են տանում Վարշավա, ինչը դուր չեկավ ոչ մեկին: Ինքնաթիռում կար հիվանդ երեխա, ով արդեն պանիկայի մեջ էր և անընդհատ գոռում էր:Կային նաև մի քանի նորածին երեխաներ, տարեցներ ու վատացած ուղևորներ, քանի որ թռիչքը բավականին ծանր էր:
Մարդկանց բողոքների շնորհիվ որոշում կայացվեց թույլ տալ մեզ դուրս գալ ինքնաթիռից, և ամեն մեկն ինքնուրույն լուծի Հայաստան հասնելու հարցը: Ավիաընկերությունն ասաց, որ պատասխանատվություն կստանձներ միայն մեզ Վարշավա տեղափոխելու դեպքում: Ի դեպ, ներսում խոսում էին, որ հաջորդ թռիչքը միայն 18-ին է:
Ես լավ եմ՝ չհաշված այն, որ արդեն 30+ ժամ չեմ քնել ու, ընդհանուր առմամբ, էքստրիմ թռիչքների սիրահար չեմ: Հիմա մեզ հաջողվեց մեր հաշվին տոմս գնել, և մի քանի ժամից կթռնենք Հայաստան: Հուսամ՝ ամեն ինչ կստացվի:
Աստված պահապան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը