Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա։
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը ու նրա տեղակալը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 69-ամյա Գեորգի Ս․-ն է։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9 հարկանի շենքի տանիքից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ իրեն ցած է նետել»,-դեպքի մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Պապի չբնակեցված տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա թոռան մարմինը
- Ողբերգական դեպք. կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու մարմին
- Գեղարքունիքի գյուղերից մեկի տանը հայտնաբերվել է 35-ամյա կնոջ մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ