Մշակույթ 19:34 13/12/2024 Հայաստան

Երևանում ղազախական ֆիլմերի օրեր են

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Կինոյի տանը տեղի ունեցած բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և  ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի շրջանակում կինոսեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Ղազախստանի կինոգործիչների՝ վերջին տարիներին ստեղծված և մեծ արձագանք գտած խաղարկային ֆիլմերին:

«Այս գեղեցիկ միջավայրում մեզ համախմբել է Հայաստանի և Ղազախստանի ամուր բարեկամությունը, և ղազախական ֆիլմերի անցկացումը հրաշալի առիթ է կինոսեր հանրության և հայաստանյան կինոգործիչների համար: Լիահույս եմ, որ այն նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների համագործակցության խորացման և համատեղ ֆիլմերի ստեղծման համար»,- ողջունելով ներկաներին՝ ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` 2024 թվականը հագեցած էր Հայաստանի և Ղազախստանի փոխհամագործակցությամբ իրականացվող միջոցառումներով: Այս տարի Ղազախստանը հյուրընկալել էր Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցել են Հայաստանի և Ղազախստանի նախագահները, ինչպես նաև մշակույթի ոլորտը համակարգող նախարարները: Ղազախստանի արվեստի և կինոյի ոլորտի մասնագետները Երևանում մասնակցել են «Հիշողության կերպարանքները» և «Սոլիդարտ» միջազգային սեմինարներին:

«Մերօրյա մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով  արվեստի գրեթե բոլոր ուղղությունները։ Կինոյի, թատրոնի, երաժշտարվեստի գործիչները հաջողությամբ գործակցում են երկու պետություններում անցկացվող փառատոնային և մրցութային հարթակներում։ Համոզված եմ՝ համատեղ միջոցառումները կշարունակվեն նոր ձևաչափերով՝ նպաստելով Հայաստանի և Ղազախստանի մշակութային համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Երևանում ղազախական ֆիլմերի օրերը կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում»,- ասվում է հաղորդագրությունում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}