Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում
«Ադրբեջան պետությունը ստեղծվեց իրանական հյուսիս-արևմուտքում գտնվող Ատրպատական նահանգի անունով և Թուրքիան առաջին անգամ փորձեց կյանքի կոչել պանթյուրքիմզը հենց Ադրբեջան կոչված այդ պետական կազմավորման միջոցով»,- «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում ասաց ՀՀ ԳԱԱ ակադեﬕկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նա նշեց, որ 1918 թվականի վերջում պատերազմում Թուրքիան պարտվեց և Մուդրոսի զինանադադարը պարտավորեցնում էր զորքերը հետ կանչել և իրավիճակը փոխվեց, Հայաստանը սկսեց աստիճանաբար ընդարձակվել։
«1920 թվականին աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունեցան։ Ռուսաստանի վերաբերմունքը անկախ Հայաստանի նկատմամբ մերժողական էր։ Քեմալական Թուրքիան հաջողություններ էր գրանցում 1920 թվականին։ Դրա հետևանքը եղավ այն, որ Քեմալ-Լենին համագործակցության արդյունքում Ադրբեջանի գործոնը բերվեց օրակարգ։
Քեմալը խոստացավ Լենինին, որ Ադրբեջան կոչված պետությունը արագորեն կարող է գլխարկը փոխել ու դառնալ խորհրդային, դրա արդյունքում Ռուսաստանը կարող է իր ազդեցությունը վերականգնել այս տարածաշրջանում։ Ինչքան նման է այսօրվա իրողություններին, երբ որ, ցավոք սրտի, Ադրբեջանի գործոնը ՌԴ-ն սկսեց օգտագործել Թուրքիայի միջամտությամբ և դրա արդյունքում Հայաստանը հայտնվեց ծանրագույն վիճակում, Սիմոն Վրացյանի խոսքերով ասած՝ մուրճի և սալի արանքում»,- ասաց Ա.Մելքոնյանը։
Նա նշեց, որ տպավորություն չստեղծվի, թե հակառուսական դիրքերից է խոսում. «Նման ելույթներ ունենում եմ Ռուսաստանում ու հիշեցնում ռուս գործընկերներին, որ եթե պատմական ճշմարտությունը մինչև վերջ չբացենք, որևէ հաջողություն չենք ունենա իրական հայ-ռուսական դաշնակցայիան հարաբերություններում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են հակահայկական նպատականերին և պանթուրանական ծրագրերին ահմահունչ քաղաքականություն. Արմեն Ռուստամյան
- Մուրադ Փափազյանը առաջարկում է ապագա իրավիճակները գնահատել ազգ հասկացության լույսի ներքո
- Թուրքիայի և Ադրբեջանի վերջանական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան