Այս չարիքի իշխանությունը որևէ կերպով Հայրենիքի զարգացման վերաբերյալ պատկերացում չունի. Բագրատ սրբազան
«Այս ամբողջ ժամանակահատվածում, որը մենք ապրում ենք քայքայված իրականության մեջ, որը կոչել ենք անպատիվ ժամանակներ, գողացված ուրախության ժամանակներ, ամենամեծ գայթակղությունն եղել է այն, որ այս չարիքի իշխանությունն անընդհատ փորձել է մարդկանց մեղսակից դարձնել իր չարիքի, անբարշտության և անօրենության գործերին»,-ուղիղ եթերում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները փորձում են սահմանափակում մտցնել մարդկանց մտածողության մեջ, իրենց ենթարկեցնելու նպատակով։
«Այս չարիքի իշխանությունը որևէ կերպով հայրենիքի զարգացման վերաբերյալ խորը կերպով պատկերացում չունի»,- ասաց Սրբազանը և նշեց, որ ներկայում իշխանությունը հալածանքի է ենթարկում հասարակությանը;
Բագրատ Սրբազանը մարդկանց կոչ արեց չօգտագործվել իշխանությունների կողմից և մեղսակից չդառնան իշխանությունների գործողություններին։
Հարակից հրապարակումներ`
- Նահատակությունը միայն մեռնելու մասին չէ, նահատակությունը նաև աշխատանքի մասին է. Բագրատ Սրբազան
- Ես առևտրականների հետ գործ չունեմ. Բագրատ Սրբազան
- Մենք ունենք հնարավորություն ապահովելու մեր ժողովրդի արժանապատիվ և անվտանգ կացությամբ վերադարձն Արցախ. Բագրատ Սրբազան