Շավարշ Քոչարյան. Ովքե՞ր կլինեն մեր դաշնակիցները
«Առանցքային հարց է, որ պետություններն առաջին հերթին առաջնորդվում են սեփական շահերով։ Կա պետության տնտեսական և աշխարհաքաղաքական շահ։ Շատ էական է՝ պետությունը որ շահի վրա է իր շեշտը դնում»,- «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա նշեց, որ, օրինակ, Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում շեշտը դրել է տնտեսական շահերի վրա, իսկ Թուրքիան ՌԴ հետ հարաբերություններում շեշտը դրել է աշխարհաքաղաքական շահի վրա։
«Ո՞վ շահեց։ Մենք այսօր տեսնում ենք, առավել ևս հաշվի առնելով վերջերս Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները։
Այստեղից էական հարց է առաջանում. ցանկացած տնտեսական շահ, որը երկիրդ հետապնդում է, պետք է տեղադրվի քաղաքական շահի մեջ ու այդ քաղաքական շահը պետք է լինի ոչ միայն այդ պետության, նաև իր պոտենցիալ դաշնակիցների։
Փոքր Հայաստանը որպեսզի դիմակայի մարտահրավերներին, վտագներին, որոնք կան իր առջև ծառացած, մասնավորապես Ադրբեջան, Թուրքիա և այլն, պետք է ունենա դաշնակիցներ, դաշնակիցներ ունենալու համար պետք է ունենանս քո շահը, հստակ արտահայտես։ Եթե արտահայտես, կունենանս դաշնակիցներ, չարտահայտես՝ չես ունենա, կունենաս միայն հակառակորդներ։
Ո՞րն է այն տնտեսական շահը, որը պետք է արտահայատի Հայաստանն ու հետամուտ լինի՝ Պարսից ծով, Իրան, Հայաստան, Սև ծով, Եվրոպա, Ռուսաստան, միջանցք։
Եթե հետևողական կողմ ես դրան, ո՞վ կլինի քո դաշնակիցը։ Բնական է՝ Իրան, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան։
Այսօր Ռուսաստանը հայտնվել է Թուրքիա, Ադրբեջան դիկտատի տակ, այլընտրանք չունի, իսկ եթե գործի այդ գիծը, ավելի ազատ կլինի»,- ասաց Շավարշ Քոչարյանը։
Նա նշեց, որ պետք է ռացիոնալ դիտարկել իրավիճակը. «Կամ առաջնորդվում ես քո շահերով, այդ դեպքում ունենում ես դաշնակիցներ՝ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան, եթե հետամուտ չենք, որևէ դաշնակից չունենք, ունենք միայն հակառակորդներ։ Դա է մեր ընտրությունը՝ կամ ունենք դաշնակիցներ կամ ունենք միայն հակառակորդներ և հերթական, որը չեմ բացառում, Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումն է Զանգեզուրի ուղղությամբ, մենք կմնանք միայնակ»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է կարողանանք պաշտպանել մեր ազգային շահերն առանց որևէ հավակնությունների. Մանոյան
- Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում
- Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են հակահայկական նպատականերին և պանթուրանական ծրագրերին ահմահունչ քաղաքականություն. Արմեն Ռուստամյան
- Մուրադ Փափազյանը առաջարկում է ապագա իրավիճակները գնահատել ազգ հասկացության լույսի ներքո
- Թուրքիայի և Ադրբեջանի վերջանական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան