Էրդողանը հայտարարել է սիրիական հինգ քաղաքներ Թուրքիային միացնելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական հինգ քաղաքները, այդ թվում խոշորագույնները՝ Հալեպն ու Դամասկոսը, կվերածվեն թուրքական նահանգների։ Ura.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է իր կուսակցության անդամների հետ կայացած հանդիպմանը։
Էրդողանը նշել է, որ Հալեպ, Իդլիբ, Դամասկոս և Ռաքքա քաղաքները կդառնան թուրքական նահանգներ, ինչպես Անթեփը, Հաթայը և Ուրֆան։
Նա ընդգծել է իր մտադրությունը վերանայելու Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, որի հետևանքով օսմանյան հինգ տարածքներ, որոնք այսօր ներկայացված են վերոհիշյալ սիրիական քաղաքներով, անջատվել են Օսմանյան կայսրությունից, որն այժմ Թուրքիան է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում քննարկվում են, պայմանականորեն ասած, սիրիական «Հիզբալլահի» կամ ալավիական միավորի ստեղծումը. Վարդան Ոսկանյան
- Սիրիայի դրուզական գյուղի բնակիչները կողմ են Իսրայելին միանալուն
- ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ. Բլինքեն
- Սիրիայում Թուրքիայի հաջողությունն ավելի է կարծրացնելու Ադրբեջանի դիրքորոշումը. Արմեն Պետրոսյան
- Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն, հիմա դափնիները հավաքելու ժամանակն է. Գեղամյան
- Իսրայելն ավելի քան 250 հարված է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին
- Սիրիացի փախստականները Թուրքիայից վերադառնում են Սիրիա
- Թուրքիան պատրաստ չէր ստանալ առանց Ասադ, առանց կենտրոնական իշխանության Սիրիա. Սաֆրաստյան
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան