Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են հակահայկական նպատականերին և պանթուրանական ծրագրերին ահմահունչ քաղաքականություն. Արմեն Ռուստամյան
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը սպառնալիք է, թե հնարավորություն կախված է նրանից, թե որքանով ենք կարողանում բացառել Հայոց պետականության և հայ ժողովրդի շահերը, լինելիությունն ու առաջընթացը վտանգող զիջումները և պաշտպանել մեր անժամանցելի իրավունքները»,- «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» վերտառությամբ համաժողովի պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ եթե այդ առաջնահերթությունները արվում են, ապա հաշտեցումը հնարավորություն է, իսկ եթե ոչ՝ լրջագույն սպառնալիք։
Ռուսատմյանը ակնհայտ համարեց, որ Թուրքիան ոչ այնքան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու համար այն օգտագործելու մեջ։
«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են էթնիկ ազգակցության և ուժի կիրառման սպառնալիքի վրա կառուցած քաղաքականություն, Շուշիի հռչակագրով ամրագված հակահայկական նպատականերին և պանթուրանական ծրագրերին ահմահունչ»,- ասաց Ռուստամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը լծված է թուրք- ադրբեջանական շահերի պաշտպանության գործին, որովհետև այլ կերպ չի պատկերացնում նրանց հետ հաշտեցումը, դրա համար էլ երկիրը տանում է թրքացման, երբ հայտարարում է, թե Անկախության հռչակագիրը «պետականության չգոյության մասին» է։
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան