Դժբախտ պատահարից մաhաgել է Mango հագուստի ցանցի հիմնադիր, իսպանացի միլիարդատեր Իսակ Անդիչը
Բարսելոնա լեռներում 71 տարեկանում մահացել է Mango հագուստի ցանցի հիմնադիրը և Իսպանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իսակ Անդիչը։ Այս մասին հայտնում է Pais թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Աղբյուրները հայտնել են, որ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը կեսօրին Բարսելոնա նահանգի Կոլբատո մունիցիպալիտետում։ Ձեռնարկատերը ընտանիքի անդամների հետ էքսկուրսիայի էր։ Նա մահացել է Մոնսերատ լեռնաշղթայի Սալնիտրե քարանձավի մոտ՝ ընկնելով 150 մ բարձրությունից:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Mango-ն նույնպես հաստատել է իր հիմնադրի մահը։
Ըստ Forbes ամսագրի՝ Անդիչը Իսպանիայի հինգերորդ ամենահարուստ մարդն էր։ Նրա կարողությունը հասել է մոտավորապես 4,5 միլիարդ եվրոյի:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան