Նենսի Փելոսին Լյուքսեմբուրգում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 84-ամյա նախկին խոսնակ Նենսի Փելոսին Կոնգրեսի պատվիրակության հետ Լյուքսեմբուրգ կատարած այցի ժամանակ վնասվածք է ստացել և հետազոտություն է անցնում տեղի հիվանդանոցում։
«Երկկուսակցական Կոնգրեսի պատվիրակության հետ «Արդենահի հարձակման» 80-ամյակի առթիվ Լյուքսեմբուրգ մեկնած Փելոսին վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտման համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Փելոսիի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վնասվածքի պատճառով նա չի կարողանա ներկա գտնվել պատվիրակության մնացած միջոցառումներին։
«Նա անհամբեր սպասում է, որ շտապ վերադառնա տուն՝ Միացյալ Նահանգներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նենսի Փելոսին Ամերիկայի հայկական համագումարի կողմից արժանացել է Մորգենթաուի անվան մրցանակին
- Փելոսին այլևս խոսնակ չի լինի. Սուրեն Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքները
- Նենսի Փելոսին վերընտրվել է կոնգրեսական
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան