Ուժեղ քամին Արագած և Ծաղկաշեն գյուղերում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի լեգենդար Արագած գյուղում։ shamshyan.com-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։ Կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառեր, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են կտորվել, դրանց վրա տեղադրված հաշվիչներ, կարելի է ասել ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։
Քամին շպրտել է նաև կառավարության կողմից գյուղում կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները, որոնց մեծ մասը վնասված վարչական շրջանի ղեկավար Լուկաշ Խաչատրյանը գյուղացիների հետ հայտնաբերել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում։
Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կ․ Եղիազարյանը ասել է․ «Իրավիճակի մասին արդեն տեղեկացրել ենք Արագածոտնի մարզպետին և իմ տեղեկություններով Կառավարությունն էլ արդեն տեղյակ է ու թե մարզպետարանը, թե Կառավարությունը պատրաստակամություն են հայտնել, որ իրենք կանգնելու են տուժած գյուղացիների թիկունքին և նրանց այս արհավիրքի մեջ մենակ չեն թողնելու»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վնասը կազմում է մի քանի մլն դրամ, իսկ Կ․ Եղիազարյանի հանձնարարականով գիշերվանից արդեն գյուղում աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռի, Արագածի մասնաճյուղի էլեկտրիկները։ Երեկվանից մինչև այժմ գյուղում էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել է։ Արագած գյուղում են նաև Ապարան խոշորացված համայնքի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր օգնում են գյուղացիներին։
Քամին վնասներ է հարցրել նաև Ծաղկաշեն գյուղում։ Պարզում են Ծաղկաշենում ինչ ծավալի վնասներ է պատճառվել քամու հետևանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան