Ֆուտբոլից՝ քաղաքականություն. Ղավելաշվիլին ընտրեց Վրաստանի նախագահ
ԿԸՀ նիստում հաշվել են Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները։ Արդյունքների համաձայն՝ ընտրական կոլեգիան Միխեիլ Ղավելաշվիլիին ընտրել է Վրաստանի վեցերորդ նախագահ։
1tv.ge-ի հաղորդմամբ, ամբողջությամբ հաշված 225 քվեաթերթիկներից Միխեիլ Ղավելաշվիլիին աջակցել է ընտրական կոլեգիայի 224 անդամ, իսկ մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել։ Ադա Մարշանիան, ով ընտրական կոլեգիայում ներկայացված է Աբխազիայի Գերագույն խորհրդի քվոտայով, ասել է, որ չի սատարում Վրաստանի նախագահի թեկնածու Միխեիլ Ղավելաշվիլիին։
ԿԸՀ նիստում պատրաստվել է ամփոփ արձանագրություն, որը հանրությանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին։
Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
Օրենսդիր մարմնում տեղի ունեցած նախագահական ընտրությունները սկսվել են ժամը 09:00-ին եւ ավարտվել 14:00-ին։
Տեղեկացնենք, որ ընտրական կոլեգիան Վրաստանի վեցերորդ նախագահին առաջին անգամ ընտրել է՝ անուղղակի ճանապարհով։
Ընտրական կոլեգիայի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է հինգ տարի ժամկետով։
Նախագահական ընտրություններին զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Օրենսդիր մարմնի մոտ հավաքվածներն ասում են, որ օրենսդիր մարմնում նախագահի ընտրության ընթացակարգը ոչ լեգիտիմ է, քանի որ խորհրդարանն ինքը նույնպես լեգիտիմ չէ։
Հիշեցնենք, որ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող է։ 1988-1995 թվականներին եղել է Թբիլիսիի «Դինամոյի» խաղացող և երեք անգամ դարձել Վրաստանի չեմպիոն։ Տարբեր տարիներին նա խաղացել է այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են՝ «Մանչեսթեր Սիթին», «Գրասհոֆերը», «Ցյուրիխը», «Լյուցեռնը»։ Նա ստացել է շվեյցարական մարզչական կրթության C կարգի արտոնագիր և նաև ՈւԵՖԱ-ի մարզչական կրթության B կարգի արտոնագիր: 2009 թվականին նա դարձել է Վրաստանում Ֆուտբոլիստների համաշխարհային ասոցիացիայի (FIFPro) հիմնադիրն ու պատվավոր նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած
- Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու
- Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան