Ալիևն առաջինն է շնորհավորել Վրաստանի նորընտիր նախագահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
1tv.ge-ի հաղորդմամբ, Ալիևի շնորհավորական նամակում նշված է, որ երկկողմ հարաբերությունները, որոնք կառուցված են ամուր հիմքերի վրա և հիմնված են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա, այսօր լիովին և հաջողությամբ զարգանում են։
«Հարգելի պարոն Ղավելաշվիլի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ադրբեջանա-վրացական հարաբերությունները թելադրված են մեր ժողովրդի կամքով, որը պատմականորեն ապրել է բարեկամության և բարիդրացիության պայմաններում և միշտ աջակցել է միմյանց։
Մենք ուրախ ենք, որ ամուր հիմքերի վրա կառուցված և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերություններն այսօր լիարժեք և հաջողությամբ զարգանում են։
Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր չենք խնայի մեր միջպետական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների, ապահովելու մեր տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, իրացնել նրա տնտեսական ներուժը։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ հետագա պատասխանատու աշխատանքում»,- ասված է Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆուտբոլից՝ քաղաքականություն. Ղավելաշվիլին ընտրեց Վրաստանի նախագահ
- Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած
- Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան