Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ելիսեյան պալատում տեղի ունեցած արարողության ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Մակրոնը շնորհավորել է Արման Խաչատրյանին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման և զարգացման։
Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար և ընդգծելով երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը՝ դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության ցանկությունը՝ ընդլայնելու ու զարգացնելու բարեկամ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները և բազմոլորտ փոխգործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում զարգացումների, տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Հունահայոց թեմի առաջնորդարան
- Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը շարունակում է աշխատանքը Բեյրութից
- Հարութ Սասունյան. Ֆրանսիայի դեսպանը, և ոչ թե Փաշինյանն է պաշտպանում Հայաստանի շահերը