Քննիչը զանգեց ու խնդրեց, որ գնանք Հովհաննես Ավետիսյանի կալանված ավտոմեքենան վերցնենք. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է, որ հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի մեքենան վերադարձնելու պահանջով միջնորդությունս քննիչի կողմից մերժվել էր:
«Մերժման որոշումը բողոքարկել էի հսկող դատախազին:
Մինչեւ հսկող դատախազը բողոքիս վերաբերյալ որոշում կընդուներ՝ քննիչը զանգեց ու խնդրեց, որ գնանք ավտոմեքենան վերցնենք։
Հավանաբար հույսները դրել են այն բանի վրա, որ կասեն ավտոմեքենան վերադարձրել ենք ու բողոքը չեն բավարարի: Սակայն դա բոլորովին չի բավարարում մեր ակնկալիքները: Մենք պնդում ենք, որ իրավունքի խախտումը պետք է ճանաչվի ու խախտված իրավունքը պետք է վերականգնվի...»։
Հարակից հրապարակումներ`
- Կան գործողություններ, բայց ընդդիմությունը որպես միասնական դաշտ չկա. Հովհաննես Ավետիսյան
- Հաջորդիվ նաև Հայաստանում․ Հովհաննես Ավետիսյան
- Բաց տեղեկություն չկա, բայց ճնշման ներքո Փաշինյանն իշխանությունից կտոր է զիջել իր հենարան արտաքին ուժերին. Հովհաննես Ավետիսյան
- Կրկին տեղեկացնում եմ, որ իմ և իմ ընկերների մոտից, իմ մեքենայի միջից նույնիսկ թռուցիկ չի հայտնաբերվել. Հովհաննես Ավետիսյան