Սպորտ 20:04 14/12/2024 Հայաստան

Ծանրամարտի ԱԱ․ Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց, վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ նվաճեց։ Նա գլխավերևում պահեց 183 կգ կշռող ծանրաձողը:

Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ  ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունից  հետո Կարապետյանն ինքնուրույն լքեց հարթակը:

Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը։ 

Աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսլան Նուրուդինովը՝ երկամարտի 424 կգ (182+242) արդյունքով:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}