19:27 14/12/2024 Տարածաշրջան

Իրանում գործ է հարուցվել առցանց համերգին առանց հիջաբի ելույթ ունեցող երգչուհու դեմ

Իրանում քրեական գործ է հարուցվել երգչուհի Փարաստա Ահմադիի և նրա երաժիշտների դեմ։ IranWire-ի հաղորդմամբ, YouTube-ում առցանց համերգին արտիստը ելույթ է ունեցել առանց հիջաբի, զգեստով, կարմիր մատնահարդարմամբ և շրթներկով։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, տեսանյութն արագ հավաքել է մի քանի հարյուր հազար դիտում։ Համացանցի օգտատերերը գնահատել են աղջկա համարձակությունը։ Իրանցիները գովել են նրան իր անհնազանդության համար, քանի որ Իսլամական Հանրապետության օրենքներով կանանց համար երգելն արգելված է:

«Ես հպարտանում եմ նրանով... Նրա խիզախությունն ու այս արարքը կմնան պատմության մեջ... Ես դիտեցի այս տեսանյութը և լաց եղա իմ սրտի խորքից։ 45 տարի շարունակ կանայք պայքարում են, չնայած Իրանում գենդերային անհավարասության՝ պայքարելով իրենց ամենատարրական իրավունքների համար: 45 տարի Իրանում արգելված է կանանց ձայնը, մարմինն ու գոյությունը»,- գրում են X-ում։

Իրանի իրավապահները հայտարարել են, որ Ահմադիի ելույթը «անօրինական է, չարտոնված և չի համապատասխանում երկրի իրավական և մշակութային նորմերին»: Հայտնի է, որ անվտանգության աշխատակիցները ներխուժել են Ահմադիի տուն։ Երգչուհու գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}