Թուրքիայի ազգայնական նկրտումնները հայերի նկատմամբ խոր արմատներ ունի, որի դրսևորւմներից մեկն էր Ցեղասպանությունը
«Նման միջոցառումները գալիս են ապացուցելու որ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն այլընտրանք կա»,- «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյան։
Նրա խոսքով, միայն Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքար մղելով հնարավոր չէ Թուրքիային ստիպել հրաժարվել իր նկրտումներից, քանի որ վերջինիս ազգայնական նկրտումնները հայերի նկատմամբ ավելի խորն արմատներ ունի, որի դրսևորւմներից մեկն էլ ցեղասպանությունն էր։
Միրզոյանը հիշեցրեց, որ մինչև նախորդ դարի 50-ականները Թաւրքիան ղեկեվարել են Հայոց ցեղասպանության մտահղացող թուրք գործիչները։
Նկատելով, որ աշխարհը համարժեք չգնահատեց Հայոց ցեղասպանությանը, ինչը թույլ տվեց նոր ցեղասպանություններ իրականացնել և պետք է շարունակել աշխատանքն Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։
Կարեն Միրզոյանը նաև հայտարարեց, որ Արցախում էլ տեղի ունեցավ ցեղասպանություն։
Հարակից հրապարակումներ`
- Մուրադ Փափազյանը առաջարկում է ապագա իրավիճակները գնահատել ազգ հասկացության լույսի ներքո
- Թուրքիայի և Ադրբեջանի վերջանական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան. Իշխան Սաղաթելյան