Սպորտ 08:53 14/12/2024 Հայաստան

«Փաստ». ՀՖՖ նախկին բոլոր ղեկավարների ժամանակ լուրջ աշխատանք է իրականացվել ՈՒԵՖԱ-ի հետ

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները: Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից «պիրոտեխնիկայի և անթույլատրելի բովանդակությամբ պաստառների համար» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 37500 եվրոյով։ Ավելին, «Հանրապետական» ստադիոնում 500 տեղ փակ կլինի։


Ընդ որում, որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար: Իհարկե, ՈՒԵՖԱ-ի կողմից այս կամ այն երկրի, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանելը նորություն չէ, սակայն ուշագրավ է 500 նստատեղի նկատմամբ «արգելքը»: Ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստանի դեպքում նախկինում նման բան չի եղել: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ խոսքն այն տեղերի մասին է, որտեղից ավանդաբար երկրպագում են հավաքականի ֆանակումբները՝ «Առաջին հայկական ճակատը» (FAF) և Red Eagles-ը, որոնք վերջին շրջանում պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը:

Ֆուտբոլային շրջանակներում կան տեղեկություններ, որ ՈՒԵՖԱ-ի նման որոշումն առնվազն ՀՖՖ ղեկավարների սրտով է, և եթե շահագրգռված էլ չեն եղել, ապա գոնե լուրջ ջանքեր չեն գործադրել, որ գոնե մարզադաշտի այդ 500 տեղերը «չորակազրկվեն»: Իսկ ահա ՀՖՖ նախկին բոլոր ղեկավարների ժամանակ լուրջ աշխատանք է իրականացվել ՈՒԵՖԱ-ի հետ, ամեն ինչ արվել է, որ տուգանքները շատ ծանր չլինեն»։

Մանրմասները թերթի այսօրվա համարում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}