Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վերին Լարսը փակ է
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Կապան քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։