«Հրապարակ». Երբ է նախատեսված Մատվիենկոյի այցը Հայաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հաջորդ տարի Հայաստան կայցելի, հավանաբար՝ փետրվարի կեսերին։ Այցի օրը դեռ հստակ չէ, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ վերջին տարիներին «դա խազ» մասնակցել է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու գործին, ասում են՝ տիտանական ջանքեր է գործադրում, որ Մատվիենկոյի այցը կայանա։
Հիշեցնենք, որ ժամանակին Ալեն Սիմոնյանն անձնական ջերմ հարաբերություններ ուներ Մատվիենկոյի հետ: Տարիքն առած կին քաղաքական գործիչները, որպես կանոն, համակրում են ՀՀ ԱԺ նախագահին, ինչպես Նենսի Փելոսին, Մատվիենկոն և եվրոպական պառլամենտների որոշ կին ներկայացուցիչներ։ Վալենտինա Մատվիենկոն վերջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում է եղել 2015 թվականի նոյեմբերին: 2019 և 2020 թթ․ ևս կային խոսակցություններ, որ նա կայցելի Երևան, սակայն այդ այցերն այդպես էլ տեղի չունեցան։ 2 ամիս առաջ` 2024 թ. հոկտեմբերին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսով զրուցել էր Մատվիենկոյի հետ, և զրույցի ընթացքում էլ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել»։
Մանրմասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
- Մատվիենկոն հղիության արհեստական ընդհատմանը կողմ է միայն երկու պատճառով