Մուրադ Փափազյանը առաջարկում է ապագա իրավիճակները գնահատել ազգ հասկացության լույսի ներքո
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավարման հարցն ապագայի համար գլխավոր խնդիրն է ոչ միան Հայաստանի, այլ հայ ազգի համար՝ նկատի ունենալով, որ Հայաստանը մեր ազգի հայրենիքն է»,-«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
Նա նկատեց, որ այն վերաբերում է ողջ հայութայնը՝ ոչ միայն Հայաստանում ապրողների։
փափազյանն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը առաջին հերթին ենթադրում է սահմանի բացում, ինչը կնշանակի թուրքական էժան ապրանքի ներհոսք, հայկական ընկերությունների սննկացում և դրանց վաճառքը թուրքական ընկերություններին, հայաստանից բնակչության արտահոսք՝ 10 տարում 500 հազար մարդ։
«Հայաստանի ժողովրդի մի կարևոր մասը և սփյուռքը չեն ընդունում Հայաստանի թուրքացումը, արդյունքում՝ սփյուռքն այլևս չի գա Հայաստան»,-կանխատեսեց Փափազյանը և եզրակացրեց, որ այդ պայմաններում հյուրանոցային բիզնեսը հետ կնահանջի և թուրքական ընկերությունները կրկին կգնեն դրանք։
Նրա խոսքով՝ Հայաստանի թուրքացումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը և սփյուռքը կդառնան երկու առանձին միավորներ։
Բանախոսը հայտարարեց, որ դեռ չի խոսում Հայոց ցեղասպանության խնդրի, փոխհատուցման մասին, որի ուղղությամբ սփյուռքը զգալի հաջողությունների է հասել, ինչը զայրացնում է Թուրքիային։
Նա նաև առաջարկեց հայ-թուրքական հարաբերությունների հարցով համահայկական հանրաքվե անցկացնել։